Իրանի և Միացյալ Նահանգների միջև բանակցությունների հինգերորդ փուլի ավարտից հետո Իրանի գլխավոր բանակցող, արտգործնախարար Աբբա Արաղչին հայտարարել է, որ «դա բանակցությունների ամենապրոֆեսիոնալ փուլերից մեկն էր»։ «Մենք անսասան ենք մեր դիրքորոշումներում։ Ամերիկյան կողմն այժմ հստակ պատկերացում ունի Իրանի դիրքորոշման վերաբերյալ»,- շեշտել է նա։               
 

Արայիկ Հարությունյան. Գիշերը առաջնագծում ընդհանուր առմամբ պահպանվել է հարաբերական կայուն վիճակը

Արայիկ Հարությունյան. Գիշերը առաջնագծում ընդհանուր առմամբ պահպանվել է հարաբերական կայուն վիճակը
06.10.2020 | 15:51

Անցած գիշեր առաջնագծում ընդհանուր առմամբ պահպանվել է հարաբերական կայուն վիճակը, առավոտյան Ֆեյսբուքում գրում է Արցախի նախագահը:


«Պաշտպանության բանակը շարունակում է փայլուն և արհեստավարժ կատարել իր առջև դրված մարտական խնդիրը: Պատերազմական իրավիճակին հատուկ պայմաններում արդյունավետ են գործում նաև պետական կառավարման բոլոր օղակները: Թե՛ թիկունքում, թե՛ առաջնագծում բոլորը քաջ գիտակցում են իրենց անելիքները: Ամեն ինչ գտնվում է իմ անմիջական ու լիարժեք վերահսկողության ու համակարգման ներքո», - շեշտում է Արայիկ Հարությունյանը՝ ամփոփելով. - «Հաղթանակը մերն է լինելու, վստա՛հ եղեք»

Դիտվել է՝ 3402

Մեկնաբանություններ